ՀԱՊԿ-ի «Անքակտելի եղբայրություն-2026» և «Պատնեշ-2026» զորավարժությունները կանցկացվեն Բելառուսում հոկտեմբերի 12-16-ը։
Այս մասին հայտարարել է միջազգային ռազմական համագործակցության դեպարտամենտի ղեկավար, հանրապետության պաշտպանության նախարարի օգնական Վալերի Ռևենկոն։
«ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում համաձայնեցվել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անքակտելի եղբայրություն-2026» հրամանատարաշտաբային զորավարժության և ՀԱՊԿ-ի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ու բժշկական աջակցության համատեղ կազմավորման՝ «Պատնեշ-2026» հատուկ զորավարժության ծրագրերը», – գրել է Ռևենկոն Х սոցցանցում։
Նրա խոսքով՝ այդ զորավարժությունները կանցկացվեն հոկտեմբերի 12-ից 16-ը Բելառուսի «Լոսվիդո» զորավարժարանում (Վիտեբսկի մարզ)։