Վերջին շրջանում սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում պարբերաբար տեղեկություններ են տարածվում տարբեր զորամասերում զինծառայողների շրջանում վարակների, կարանտինային ռեժիմների և սննդային հնարավոր թունավորումների վերաբերյալ:
Նմանատիպ մի լուր շրջանառվեց նաև երեկ. ըստ այդ տեղեկությունների՝ Նուբարաշենի զորամասում զինծառայողներ են հոսպիտալացվել սննդային թունավորման նախանշաններով։
Oragir.News-ը փորձեց պարզել տարածվող լուրերի հավաստիությունն ու ստանալ պաշտոնական մեկնաբանություն, սակայն Պաշտպանության նախարարությունից ողջ օրվա ընթացքում մեր զանգերին չպատասխանեցին։
Հավելենք, որ մոտ մեկ ամիս առաջ ևս
Oragir.News-ը նմանատիպ ահազանգ էր ստացել Երևանի Քանաքեռ թաղամասում տեղակայված զորամասում ծառայողների ծնողներից։
Նրանք հայտնում էին, որ զորամասում վիրուսի տարածման պատճառով սահմանափակումներ են կիրառվել, ինչի հետևանքով իրենց շաբաթներ շարունակ թույլ չի տրվել տեսակցել որդիներին։
Ըստ ծնողների՝ սահմանափակվել էր նաև զինծառայողների ելումուտն ու արգելվել որևէ իր կամ սնունդ փոխանցելը։