copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 23:42 05-08-2026

Վրաստանում հոսանքազրկումը տեղի է ունեցել «Ինգուր» ՀԷԿ–ի պլանային փորձարկման ժամանակ

Վրաստանում էլեկտրաէներգիայի մասսայական անջատումներ են տեղի ունեցել« Ինգուր» ՀԷԿ–ի ագրեգատներում պետական ​​էներգահամակարգի պլանային թեստավորման ժամանակ։

Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովի անդամ Գեորգի Պանգանին, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանում հոսանքազրկվել են գրեթե ամբողջ Թբիլիսին և Բաթումը, Գոնիո և Կվարիատի գյուղերը, ինչպես նաև Մցխեթան, Սամեգրելո շրջանն ու Դուշետիի շրջանի մի շարք գյուղեր։

«Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր պետական ​​էլեկտրահամակարգը պլանային փորձարկում էր անցկացնում «Ինգուր» ՀԷԿ–ի ագրեգատներում։ Փորձարկման ընթացքում ամբողջությամբ անջատվել է Վրաստանի էլեկտրաէներգետիկ համակարգը», – գրել է Պանգանին «Ֆեյսբուքում»։

Նրա խոսքով` փորձարկումներն իրականացվել են՝ հաշվի առնելով հուլիսի 24-ի և 25-ի վթարները և ուղղված են եղել էներգահամակարգի թույլ կողմերը բացահայտելուն և գնահատելուն։

Պանգանին նշել է, որ փորձարկման շրջանակում Վրաստանի էներգետիկ համակարգի աշխատանքը նախատեսվում էր իրականացնել մեկուսացված ռեժիմով, ինչը կապված էր զգալի տեխնիկական ռիսկերի, այդ թվում՝ համակարգի լրիվ անջատման հետ։

Նա հավելել է, որ այժմ կատարվում է միջադեպի մանրամասն վերլուծություն և վթարի պատճառների գնահատում՝ հետագայում նմանատիպ միջադեպերի կրկնությունը կանխելու համար։