copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 11:15 16-01-2023

2023 թվականին ՀԱՊԿ չորս զորավարժություններից երեքը կանցկացվեն Բելառուսում

2023 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը նախատեսում է չորս զորավարժություն անցկացնել, որոնցից երեքը տեղի կունենան Բելառուսի տարածքում։

Այս մասին բելառուսական STV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն։

«Ռազմական գծով՝ կազմակերպության տարեկան անցկացրվելիք չորս զորավարժությունից երեքը նախատեսվում է անցկացնել մեր երկրի տարածքում. դրանք ժարագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխազդեցություն», հետախուզական ստորաբաժանումների «Որոնում» և թիկունքային ուժերի «Էշելոն» զորավարժություններն են: Այս ամենը սեպտեմբերին տեղի կունենա մեր երկրի տարածքում»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀԱՊԿ՝ Հայաստանի տարածքում նախատեսված զորավարժությունները չեն կայանա: