Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու աշխարհագրական կոորդինատները, և մոտ ժամանակներս կարող է հրապարակվել համատեղ հայտարարություն։ Այդ մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Կողմերի կողմից քննարկվող երթուղու աշխարհագրական պարամետրերը համաձայնեցվել են։ Եթե որոշ երրորդ երկրներ չխոչընդոտեն այս գործընթացին, ապա երկու երկրների համատեղ հայտարարությունը, որը կներառի ձեռք բերված հիմնական պայմանավորվածություններն ու առանցքային կետերը, նույնպես գտնվում է վերջնական համաձայնեցման և պատրաստման փուլում»,- ասել է նա:
Ավելի վաղ իրանական պետական հեռուստառադիոընկերությունը, հղում անելով աղբյուրին, հայտնել էր, որ Իրանի և Օմանի միջև նախապատրաստվող համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի անհապաղ բացում։ Այդ հարցի լուծումը կախված կլինի ԱՄՆ-ի հետագա գործողություններից։