Վրաստանում այսօր տեղի է ունեցել վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն 3–րդ մասսայական հոսանքազրկումը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հոսանքազրկվել են գրեթե ամբողջ Թբիլիսին և Բաթումը, Գոնիո և Կվարիատի գյուղերը, ինչպես նաև Մցխեթան, Սամեգրելո շրջանն ու Դուշետիի շրջանի մի շարք գյուղեր։
Հերթական լայնածավալ խափանման պատճառները դեռ չեն նշվում։
Հուլիսի վերջին Վրաստանն արդեն երկու անգամ բախվել է էլեկտրաէներգիայի հետ կապված մասշտաբային խափանումների, որոնք ընդգրկել են Թբիլիսին և երկրի մի շարք շրջաններ։
Տեսանյութ: