Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 13:05 14-02-2023

ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները Հայաստանի փոխարեն կանցկացվեն Ղրղզստանում

«Անխախտ եղբայրություն» զորավարժությունները, որոնք ի սկզբանե նախատեսվում էր անցկացնել Հայաստանում, կանցկացվեն Ղրղզստանում, երեքշաբթի հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը:

«Եզրափակիչ փուլում Ղրղզստանի Հանրապետության տարածքում նախատեսվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ «Անխախտ եղբայրություն» զորավարժությունների անցկացում, որոնց ընթացքում կմշակվեն հետհակամարտությունների խնդիրները, ճգնաժամային գոտում կարգավորումը, խաղաղապահ գործողության անցկացումը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կիրառմամբ՝ ի շահ խաղաղության և անվտանգության պահպանման»,- ասել է Սիդորովը մամուլի ասուլիսի ընթացքում:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկրի պաշտպանության նախարարությունը ՀԱՊԿ-ին տեղեկացրել է երկրում ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմերի «Անխախտ եղբայրություն-2023»զորավարժության անցկացման աննպատակահարմարության մասին:

ՀԱՊԿ միացյալ շտաբում հաստատել են, որ ստացել են այդ տեղեկատվությունը և առաջարկություններ են մշակում ՀԱՊԿ այլ անդամ պետությունների տարածքում զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել