copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 23:26 05-08-2026

Իրանի պատվիրակությունը մոտ ապագայում չի պլանավորում այցելել Կատար կամ Պակիստան

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ իրանցի բանակցողները չեն պլանավորում անհապաղ այցելել Կատար կամ Պակիստան, որոնք միջնորդում են Միացյալ Նահանգների հետ երկխոսությունը՝ տարածաշրջանում լարվածության նվազեցման վերաբերյալ խորհրդակցությունների համար։

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը։

«Մենք այս երկրներ այցելելու ծրագրեր չունենք։ Այնուամենայնիվ, Պակիստանը և Կատարը շարունակում են լարվածությունը նվազեցնելու իրենց ջանքերը, և Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես կապ է պահպանում նրանց հետ և կարծիքներ է փոխանակում»,- Բաղայիի խոսքերը մեջբերել է Իրանի արտաքին գործերի նախարարության Telegram ալիքը։