Ոչ, չունեմ Ռուսաստանի քաղաքացիություն։ Այս մասին Tete A Tete հաղորդաշարի ընթացքում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Միշտ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ եղել։ Իհարկե, այլ երկրի քաղաքացիություն ունենալու հնարավորություն, պարզ է, ունեի, ԵՄ-ի։ Բայց քանի որ միշտ ապրել ու աշխատել եմ Հայաստանում ու իմ ապագան միշտ տեսնում էի Հայաստանում, փոքրիկ շեղում կլիներ, եթե ես ուրիշ քաղաքացիություն ունենայի։ Միշտ չէի ուզում ուրիշ քաղաքացիություն ունենալ, մտածում էի, որ պահին ես ունենամ այլ երկրի քաղաքացիություն՝ թվալու էր, թե ես մի տեսակ՝ «Պլան Բ» ունեմ, ես չեմ ուզել ունենալ «Պլան Բ»։ Իրապես, չեմ ուզել ունենալ «Պլան Բ» Հայաստանին, որովհետև հավատում եմ Հայաստանի հաջողությանը»,-ասել է Կարապետյանը։
Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի ներկայացրած փաստաթղթին՝ Կարապետյանն ասաց, որ երբ ՌԴ-ում գույք են ձեռք բերում՝ հնարավոր է, որ եթե դուք քաղաքացիության մասին նշում չեն անում՝ ռեեստորը ավտոմատ նշի այն երկրի քաղաքացի են, որտեղ որ գույքն է։
Անդրադառնալով բանակում չծառայելուն՝ Կարապետյանը հաստատել է, որ չծառայելու պատճառն առողջական է եղել։