ԼՐԱՀՈՍ
Նարիշկինը Բաքվում համաձայնագիր է ստորագրել՝ երկու երկրների տարածքային ամբողջականության պաշտպանությանն ուղղված
18:13 20-07-2022
ՌԴ հետախուզական ծառայության ղեկավարի խոսքով, Բաքվում քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ ուղղված Ադրբեջանի ու Ռուսաստանի շահերին:
ՀՀ և ՌԴ ԱԳ փոխնախարարները խորհրդակցել են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին առնչվող հարցի շուրջ
18:11 20-07-2022
Մնացական Սաֆարյանը և Իգոր Մորգուլովը կարևորել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ խորհրդակցությունների անցկացման պրակտիկայի շարունակականությունը։
Արցախի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի,երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ է հրավիրվել
18:03 20-07-2022
Ինչպես տեղեկացնում են ԱՀ ԱԺ-ից, օրակարգում երկու նախագծերի քննարկում էր, օրենսդրական նախաձեռնությունների հեղինակը ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է:
Թույլ չտալ առանց համապատասխան ծառայությունների մատուցման գազաբալոնների վկայագրերի տրամադրումը. տեսչական մարմին
17:55 20-07-2022
Լայնածավալ աշխատանքներ են իրականացվում։
Պուտինը ստիպված է եղել սպասել Էրդողանին. տեսանյութ
17:48 20-07-2022
Թեհրանում հանդիպմանը Պուտինը գրեթե մեկ րոպե կանգնել է լրագրողների առջև՝ սպասելով Թուրքիայի նախագահ Էրդողանին։
ԿԳՄՍ փոխնախարարները քննարկել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի համար առավել նպաստավոր պայմանների ստեղծումը
17:45 20-07-2022
Հանդիպման ընթացքում քննարկվել նաև ՀՀ դպրոցներում հանրակրթական այլ առարկաների՝ ֆրանսերենով ուսուցման հնարավորությունները:
Խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև
17:37 20-07-2022
Հուլիսի 19-ին Մոսկվայում տեղի են ունեցել երկկողմ խորհրդակցություններ։
Մետրոպոլիտենի ևս երեք կայարանում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել․ որոնողական աշխատանքները շարունակվում են
17:30 20-07-2022
Որոնողական աշխատանքները շարունակվում են։
ԱՄՆ-ն Ուկրաինա է ուղարկում ևս չորս HIMARS համալիր
17:22 20-07-2022
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
Այսօր մենք կպայթեցնենք ձեզ, փառք Ալլահին․ ովքեր են մետրոպոլիտենում ռումբի մասին ահազանգողները
17:17 20-07-2022
Երևանի քաղաքապետարանի էլեկտրոնային հասցեին նամակ է ստացվել, որ Մետրոպոլիտենի մի քանի կայարաններում ռումբեր են տեղադրված։
Մովսես-Այգեպար ավտոճանապարհին այրվում է մոտ 10 հա խոտածածկույթ
17:12 20-07-2022
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:06-ին: Այրվում է մոտ 10 հա խոտածածկույթ:
ՇՄ փոխնախարարը Թբիլիսիում անդրադարձել է անտառածածկ տարածքների ավելացմանն ուղղված խնդիրներին
17:01 20-07-2022
Նախարարի տեղակալն իր ելույթում անդրադարձել է նաև անտառածածկ տարածքների ավելացմանն ուղղված խնդիրներին, ինչպես նաև մեր երկրի ստանձնած պարտավորութուններին։
ՊԵԿ նախագահը Լիտվայի դեսպանի հետ քննարկել է հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում գործակցությանն առնչվող հարցեր
16:56 20-07-2022
Այդ մասին ասված է ՊԵԿ նախագահի Ֆեյսբուքի էջում:
Ադրբեջանցիները կրա՞կ են բացել Շոշ գյուղի ուղղությամբ
16:43 20-07-2022
Պաշտպանության նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան հորդորեցին դիմել ՊԲ մամուլի ծառայություն։
Մի քանի կայարաններում ռումբ չի հայտնաբերվել, մետրոն դեռ փակ է
16:28 20-07-2022
Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են։
Պուտինը հայտարարել է Եվրոպա գազի մատակարարումների կրճատման մասին
16:18 20-07-2022
Նա առաջարկել է դա փոխհատուցել «Հյուսիսային հոսք-2» գազամուղի գործարկմամբ:
Երևանի մետրոպոլիտենի կայարաններում որոնողական աշխատանքներն ավարտվել են. պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել. ԱԻՆ
16:12 20-07-2022
Ժամը 13։30-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են։ Ուղևորներն ու աշխատակազմը տարհանվել են։
Հիմնվել է Հայաստանի սպորտային ծրագրավորման ֆեդերացիան. նախագահը ԿԳՄՍ նախարարն է
16:11 20-07-2022
Հայաստանի սպորտային ծրագրավորման ֆեդերացիայի կազմում ընդգրկվել են այդ մրցույթի ակունքներում կանգնած անձինք:
Կրթաթոշակային ծրագիր՝ Մեքսիկայի կառավարության կողմից
16:08 20-07-2022
Ծրագրին պետք է դիմել առցանց մինչև 2022 թվականի հուլիսի 24-ը (Մեքսիկայի ժամանակով մինչև ժամը 23:59-ը):
Նոր հակամարտություն պետական մարմինների միջև․ ԲԴԽ-ն՝ ընդդեմ դատախազության
16:03 20-07-2022
Որոշ ժամանակ առաջ էլ գլխավոր դատախազությունն ու հակակոռուպցիոն կոմիտեն էին միմյանց մասին հայտարարություններ տարածում, միմյանց զսպվածության կոչեր անում։
Կրեմլը պատրաստվում է բռնակցել Ուկրաինայի զգալի մասը. Սպիտակ տուն
15:57 20-07-2022
Քիրբին նախազգուշացրել է, որ ռուսական իշխանությունները մտադիր են Խերսոնի, Զապորոժիեի շուրջ տարածքը և ամբողջ Դոնբասը հայտարարել Ռուսաստանի տարածքի մաս։
Վարդավառի նախատոնակ՝ Արարատյան Հայրապետական թեմում
15:45 20-07-2022
Հուլիսի 23-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունները կազմակերպում են Վարդավառի նախատոնակ:
Ալեքսանդր Ավետիսյանը նշանակվել է վարչապետի՝ հասարակական հիմունքներով խորհրդական
15:36 20-07-2022
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով․․․
2022թ․ հունվար-մայիս ամիսներին մանրածախ առևտուրը աճել է ընդամենը 1․8 տոկոսով. Պարսյան
15:27 20-07-2022
Երբ որ խոսում ենք, որ այս տրանսֆերները մեծ ազդեցություն ունեն սպառման ծավալների վրա, ըստ էության՝ ջուր ենք լցնում Կենտրոնական բանկի ջրաղացի վրա։
Խցանումների նվազեցման, մոպեդների և ինքնագլորների խնդրի կարգավորման հարցերը՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում
15:18 20-07-2022
Վահե Ղազարյանն ու Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն։
Շիրակի մարզպետը Հայկաձոր բնակավայրում մասնակցել է նորակառույց սպանդանոցի բացման արարողությունը
15:10 20-07-2022
Պատասխանատուներին է ներկայացվել սպանդանոցի տեխնիկական զինվածությունը, աշխատանքային պայմանները, հզորությունը։
ԱՄՆ դեսպանատունը պարզաբանել է՝ ինչու են հավաքագրում կապի կամավորների
15:09 20-07-2022
Ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանությունները պարբերաբար հավաքագրում են համայնքի հետ կապի կամավորների:
Երեք բրոնզե մեդալ, երկու գովասանագիր ֆիզիկայի միջազգային օլիմպիադայից
15:01 20-07-2022
Հուլիսի 10-17-ը տեղի է ունեցել ֆիզիկայի 52-րդ միջազգային օլիմպիադան, որն անցկացվել է առցանց ձևաչափով:
Հայաստանում բարձր ինֆլացիայի պատճառներից մեկը մեր արտաքին պարտքն է․ Արթուր Խաչատրյան
14:59 20-07-2022
«Դրամի գերարժևորման և կանխիկ շրջանառության սահմանափակումների խնդիրները» թեմայով քննարկաման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ուկրաինան ուզում է, որ պատժամիջոցների տակ հայտնվեն պատերազմին մասնակցող ռուսների հարազատները
14:57 20-07-2022
«Նրանք պետք է իմանան, որ եթե եկել են սպանելու ուկրաինացիներին, ապա իրենց երեխաները չպետք է գնան սովորելու քաղաքակիրթ երկրներում»,- ասել է Երմակը:
Boeing-ը որոշել է առաջիկա 20 տարիներին ինքնաթիռներ չմատակարարել ՌԴ
14:38 20-07-2022
Փորձագետները համակարծիք են, որ ռուսական շուկայից դուրս գալը կդանդաղեցնի ընկերության արտադրության տեմպը և կստիպի բարձրացնել գները գնորդների համար:
Արարատ Միրզոյանը Լեհաստանի փոխվարչապետին է ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ
14:38 20-07-2022
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Լեհաստանը Հայաստանի կարևոր եվրոպական գործընկերներից է։
Եղած գործերով մեղադրանքը նոր օրենսգրքին համապատասխանեցնելու հարցը արհեստական է բարձրացվում. Դավիթ Մելքոնյան
14:37 20-07-2022
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական նոր օրենսգրքերը:
Նախագահ Խաչատուրյանը և Ալբանիայի նորանշանակ դեսպանը քննարկել են փոխգործակցության զարգացման հնարավորությունները
14:27 20-07-2022
Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական ու կրթամշակութային ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունների վերաբերյալ:
Եթե հանցագործություն է կատարվել 2022-ի հուլիսից առաջ, դա մնում է հանցագործություն, նոր մեղադրանքի կարիք չկա. Ղուկասյան
14:25 20-07-2022
Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, քննարկման ժամանակ նշեց այդ օրենսգրքերի ստեղծման աշխատանքային խմբի անդամներից Հրայր Ղուկասյանը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ամրապնդել է միասեռ ամուսնությունների իրավունքը
14:17 20-07-2022
Oրենքը պաշտպանել են բոլոր 220 դեմոկրատները և 47 հանրապետականներ։