Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 15:27 20-07-2022

2022թ․ հունվար-մայիս ամիսներին մանրածախ առևտուրը աճել է ընդամենը 1․8 տոկոսով. Պարսյան

«Հանքարդյունաբերության ծավալները նախորդ տարվա հետ համեմատ նվազել են, գների աճ կա, և դրա հաշվին է, որ մեր արտահանումը բավականին աճ է գրանցել։ Խոսքը վերաբերում է հիմնականում Թեղուտի շահագործման դադարին, որը հանգեցրել է արդյունաբերական արտադրանքների ծավալների նվազմանը, որ 2․7 տոկոս ունենք 5 ամիսների հաշվարկով, դա պայմանավորված է հիմնականում հանքարդյունաբերության անկմամբ»։ Այս մասին «Դրամի գերարժևորման և կանխիկ շրջանառության սահմանափակումների խնդիրները» թեմայով քննարկաման ժամանակ ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Ես ուզում եմ նշել, որ այս իրավիճակը նման է 2000-ականներին, երբ որ Հայաստան մեծ քանակությամբ դոլար էր գալիս շինարարության ոլորտ, և շատերը կհիշեն, որ դրամ-դոլար փոխարժեքը հասավ մինչև 300 դրամ, 310դրամ։ Այդ ժամանակ Տիգրան Սարգսյանն էր Կենտրոնական բանկի նախագահը։ Նա շատ գեղեցիկ ներկայացնում էր, որ լավ է մեր տնտեսությունը, շուտով արտադրողականության թռիչք կապահովվի, բայց իրականության մեջ ոչ մի բան էլ չունեցանք։ Հիմա մենք ունենք նմանատիպ իրավիճակ․ նոր բան չի մեր տնտեսության մեջ, խնդիրն այն է, թե մենք ինչպես ենք դա ներկայացնում, և ով է դա ներկայացնում՝ իշխանությո՞ւնը, թե՞ ընդդիմությունը։ Իշխանությունը կարող է դա ներկայացնել, ասել՝ տեսեք փող ենք բերել, ուզում ենք դա ծախսել, դուք խանգարում եք։ Երբ որ խոսում ենք, որ այս տրանսֆերները մեծ ազդեցություն ունեն սպառման ծավալների վրա, ըստ էության՝ ջուր ենք լցնում Կենտրոնական բանկի ջրաղացի վրա։ Երբ մենք նայում ենք պաշտոնական վիճակագրությանը, տեսնում ենք, որ 2022թ․-ի հունվար-մայիս ամիսներին մանրածախ առևտուրը աճել է ընդդամենը 1,8 տոկոսով»,- նշեց տնտեսագետը։

Մարամասն՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին