Սանկտ Պետերբուրգի ուղղիչ հիմնարկներից մեկում աշխատակիցները ձերբակալել են կատվի, որը զբաղվում էր արգելված նյութերի տեղափոխմամբ։
Չորքոտանին շրջում էր հիմնարկի տարածքում՝ ինքնաշեն վզկապով, որի մեջ իրավապահները հայտնաբերել են ապօրինի թմրանյութեր պարունակող երկու փաթեթ, ինչն էլ հետագա փորձաքննությամբ պաշտոնապես հաստատվել է։
Անօրինական բեռը բռնագրավվել է, իսկ կատվին անմիջապես ուղարկել են անասնաբույժի մոտ՝ առողջական վիճակը ստուգելու համար։
Մասնագետների զննումից հետո պարզվել է, որ կենդանին լիովին առողջ է, ինչից հետո նրան ազատ են արձակել, և նա անվնաս հեռացել է դեպքի վայրից։