copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 18:14 24-07-2026

Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Երգչուհի Մաշ Իսրայելյանն ու նրա ամուսինը՝ Գարիկ Սաֆարյանը, երկրորդ անգամ են ծնող դարձել: Զույգը կրկին դուստր է ունեցել, ում անվանակոչել են Ալիա: Թեև նորածին փոքրիկի ծննդյան առթիվ ընտանիքը ստացել է բազմաթիվ ջերմ մաղթանքներ, որոշ շնորհավորանքներ հունից հանել ու նյարդայնացրել են երջանիկ հայրիկին:

Մաշն ու Գարիկը, ովքեր արդեն մեծացնում են իրենց ավագ դստերը՝ Աննային, հայտնել են նորածնի անունը. զույգն իրենց երկրորդ դստերը տվել է Ալիա անունը: Փոքրիկի լույս աշխարհ գալուց հետո սոցցանցերում սկսվել է շնորհավորանքների իսկական տեղատարափ, սակայն հետևորդներից շատերի արտահայտած «մխիթարական» խոսքերը դուր չեն եկել Գարիկին:

Ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հրապարակված տեսանյութում Գարիկ Սաֆարյանը դիմել է այն օգտատերերին, ովքեր դստեր ծննդյան առթիվ ակնարկել են տղա երեխա չունենալու մասին:

«Որ աչքալուսանք եք տալիս, մի՛ ասեք, ոչինչ, երրորդը տղա կլինի»,- վրդովված նշել է Գարիկը:

Անդրադառնալով ընտանիքի հետագա համալրման թեմային՝ երջանիկ հայրիկն ընդգծել է, որ ինքը հիացած է դուստրերով և նախապես որևէ կաղապարված կարծրատիպով չի առաջնորդվում:

Գարիկը նշել է, որ մեծ սիրով ցանկանում է, որ իրենց երրորդ երեխան ևս աղջիկ լինի, իսկ դրանից հետո միայն կմտածեն որդի ունենալու մասին:



Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ