Երևանում հուլիսի 24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Հուլիսի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-29-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հանրապետության տարածքում հուլիսի 24-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։
Հուլիսի 24-29-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15 18մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։