copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:57 20-07-2022

Ուկրաինան ուզում է, որ պատժամիջոցների տակ հայտնվեն պատերազմին մասնակցող ռուսների հարազատները

Ուկրաինան կհասնի այն բանին, որ պատժամիջոցների տակ հայտնվեն պատերազմին մասնակցող ռուսների հարազատները: Այս մասին «Նովոյե վրեմյա»-ին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Ես ուզում եմ, որ այսօր մեր հողի վրա ոտք դրած յուրաքանչյուր զինվոր, նրա հարազատները, երեխաները, ընտանիքը նույնպես լինեն պատժամիջոցների ցուցակներում։ Նրանք պետք է իմանան, որ եթե եկել են սպանելու ուկրաինացիներին, ապա իրենց երեխաները չպետք է գնան սովորելու քաղաքակիրթ երկրներում»,- ասել է նա։

Երմակը խոստովանել է, որ սահմանափակող միջոցների հասնելը «դժվար է իրավական տեսանկյունից»: «Բայց մենք աշխատում ենք, որպեսզի այդ զինվորների ընտանիքները չկարողանան հանգստանալու մեկնել նույնիսկ Թուրքիա։ Այսօր դա դեռ դժվար է, բայց հետագայում մենք անպայման կհասնենք դրան»,- ընդգծել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ