copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:03 20-07-2022

Նոր հակամարտություն պետական մարմինների միջև․ ԲԴԽ-ն՝ ընդդեմ դատախազության

Պետական մարմինների միջև հերթական հակասությունն է սկսվել։ Գլխավոր դատախազությունը տարածված հաղորդագրությամբ դատարանին մեղադրել է կրկնահանցագործին վաղաժամկետ ազատ արձակելու մեջ, որից հետո կրկնահանվագործը նոր հանցագործություն է կատարել։ Ըստ դատախազության՝ կրկնահանցագործը ազատվել է դատարանի անհիմն որոշման հետևանքով։ «Կրկնահանցագործը նոր հանցագործություններ է կատարել՝ դատարանների անհիմն որոշումների արդյունքում պատժի կրումից վաղաժամկետ ազատ արձակվելու արդյունքում»,- ասված է դատախազության տարածած հայտարարության մեջ։ Բարձրագույն դատական խորհուրդն էլ այս հայտարարությունից «վիրավորվել» է՝ դատախազությանը զսպվածության կոչ անելով․ «Բարձրագույն դատական խորհուրդն անթույլատրելի և դատապարտելի է համարում հատկապես պետական մարմինների կողմից նման գործելաոճը, քանի որ այդ արատավոր երևույթը ոչ միայն անհիմն հեղինակազրկում է դատական իշխանությանը, այլև ստեղծում է տպավորություն, որ պետական մարմինները չեն հարգում օրենքը, ինչն անելը հենց առաջնահերթ վերջիններիս պարտականությունն է: Կոչ ենք անում մեր գործընկերներին իրենց արտահայտություններում լինել հնարավորինս զուսպ, չհատել կոռեկտության սահմանները և հարգանք դրսևորել օրենքի և դատական իշխանության նկատմամբ»,- ասված է ԲԴԽ-ի հաղորդագրության մեջ։

Oragir.news-ը փորձեց դատախազությունից պարզաբանում ստանալ այն հարցերի վերաբերյալ, թե արդյոք դատախազությունը իր այս ձևակերպումներով չի նսեմացնում դատական իշխանությանը, նվազեցնում նրա հեղինակությունը։ Կարո՞ղ է դատախազությունը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշումը համարել անհիմն, և տեղին չի՞ համարում դատախազությունը ԲԴԽ-ի դիտարկումները՝ կապված դատախազության հայտարարության հետ։ Սակայն դատախազությունից չցանկացան այս հարցերին պատասխանել․ «Հարգանքով ենք վերաբերվում պետական կառույցներին։ Դատախազությունը խնդրի մասին բարձրաձայնել է, այլ բան մեկնաբանելու կարիք չենք տեսնում»,- մեզ հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նշենք, որ որոշ ժամանակ առաջ էլ գլխավոր դատախազությունն ու հակակոռուպցիոն կոմիտեն էին միմյանց մասին հայտարարություններ տարածում, միմյանց զսպվածության կոչեր անում։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
10:32 Գյումրիում զանգվածային ձերբակալություններ են