copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:45 20-07-2022

Վարդավառի նախատոնակ՝ Արարատյան Հայրապետական թեմում

Հուլիսի 23-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունները կազմակերպում են Վարդավառի նախատոնակ:

Ժամը 18.00-ին մասնակիցները Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց ազգային երգ ու պարով, թափորով կքայլեն դեպի Մանկական զբոսայգի՝ Նոյ Նահապետի ու նրա ընտանիքի կերպարների առաջնորդությամբ:
Այգում Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների հոգեւոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը նախ ներկաներին կպատմի Պայծառակերպության տոնի խորհրդի մասին, ապա ազգագրական խմբերը կներկայացնեն ժողովրդական ծեսերը, իսկ երիտասարդները՝ տոնի ավանդույթները, կցուցադրեն Ջրհեղեղի ու Նոյի ընտանիքի՝ տապնից դուրս գալու պատմությունը: Միջոցառումը կավարտվի խորհրդանշական ջրախաղով և աղավնիներ բաց թողնելով:

Նավասարդ Սրբազանի օրհնությամբ և աջակցությամբ «Վերականգնենք մեր ազգային տոները» խորագրի ներքո թեմի երիտասարդներն ամեն տարի նոր շունչ են հաղորդում ազգային տոներին։ Թագավարակի համաճարակի ու պատերազմի պատճառով նախորդ երկու տարիներին ծրագիրը չի իրականացվել:

Տոնախմբությանը մասնակցելու են թեմի համայնքերն ու Երեւանի վարչական շրջանները։

«Բոլորին սիրով հրավիրում ենք միանալու տոնախմբությանը»,- ասվում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի տարածած հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել