copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 18:54 05-04-2026

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում բարձրացրել են Արցախի դրոշը

​Սուրբ Զատիկի տոնակատարությունների ընթացքում, Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում բարձրացրել են Արցախի դրոշը։ Այդ մասին հայտնում է Լիբանանի հայ համայնք ֆեյսբուքյան էջը։

«​Այս տաճարը քրիստոնեության ամենասուրբ վայրերից մեկն է, ուր, ըստ հավատալիքի, տեղի են ունեցել Հիսուս Քրիստոսի խաչելությունը, թաղումն ու հարությունը։

​Դրոշակի բարձրացումը խորհրդանշում է տոկունություն և հիշողություն՝ սրբազան ավանդությունների կողքին»,- գրված է էջում։