copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 19:25 09-09-2026

Չինաստանը մարտական գործողություններում ռոբոտներ կօգտագործի

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Չինաստանը նախատեսում է մարդակերպ ռոբոտներ օգտագործել ռազմական գործողություններում։

Ժողովրդա-ազատագրական բանակը կոչ է արել արագացնել մարդակերպ ռոբոտների փորձարկումները ռազմական պոլիգոններում։

Ինչպես հայտնում է BBC-ն, ըստ արտոնագրերի և պաշտպանական արդյունաբերության փաստաթղթերի՝ անդրոիդները նախատեսվում է կիրառել ռազմական ռոբոտների և ռոբոտ-շների հետ համատեղ։

Ռոբոտները կարող են օգտագործվել շենքերի գրոհների, հետախուզական գործողությունների, պաշարների և սարքավորումների տեղափոխման, ինչպես նաև թունելներում և նավերի վրա գործողություններ իրականացնելու համար։