copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 09:29 05-04-2026

Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագը Սուրբ Էջմիածնում. Մայր Աթոռը լուսանկարներ է հրապարակել


Ապրիլի 4-ին՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Պատարագիչն էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Մինչ Սուրբ Պատարագը կատարվեց Ճաշու երրորդ ժամերգությունը, ապա կարդացվեցին սուրբգրային ընթերցվածքներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիել մարգարեի թուղթը:

Սրբազան արարողությանը ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, քաղաքական-հասարակական գործիչներ և բազում ուխտավոր հայորդիներ:

Նաթան արքեպիսկոպոսը, իր քարոզում անդրադառնալով Տիրոջ Հարության խորհրդին, ընդգծեց․ «Հարությունը վկայեց, որ մահը վերջը չէ, այլապես ինչպե՞ս պիտի արժևորվեր կյանքը։ Քրիստոնեությունը հաստատեց, որ մարդուն կյանքի տարիները տրվում են ոչ թե վատնելու, այլ որպեսզի մարդը իր հավիտենական կյանքի ճանապարհը կերտի։ ․․․Աստված իր միածին որդուն ուղարկեց աշխարհ ոչ թե դատելո՛ւ, այլ փրկելո՛ւ, ոչ թե պատժելու, այլ ճանապարհը ցույց տալու փրկության»։

Վերջում, Պատարագիչ Սրբազանը դիմելով ներկաներին, մաղթեց, որ Տիրոջ Հարության լույսը մշտապես հովանի լինի մեր ազգի աշխարհասփյուռ զավակներին և մեր հայրենիքին, որպեսզի Հարության շնչով ընթանանք հավիտենության ճանապարհով։

«Հիսուս Քրիստոսի Հարության ավետիսով մենք մեր աղոթքն ենք վերառաքում Հարուցյալ Փրկչին, որպեսզի մեզ բոլորիս տա հավատք և զորություն և կարողանանք այս երկրի վրա կերտել այն դրախտը, որը կդառնա յուրաքանչյուրիս հավիտենական կյանքի ճանապարհը», - նշեց Նաթան արքեպիսկոպոսը։

Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Սուրբ Խորան և Սուրբ Սեղանի կանթեղից վառեց Տեր Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու մոմը, որը բաշխվեց հավատացյալներին:


Պատարագի սրբազան արարողությունից հետո Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Վեհարանում, ուր, նախագահությամբ Հայոց Հովվապետի, կատարվեց Սուրբ Հարության Տնօրհնեք:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ