Ամբողջովին կգործարկվի կենսաչափական համակարգը նոյեմբերի 1-ից, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Այդ օրանից քաղաքացիներին կկարողանանք գրանցել՝ բիոմետրիկ անձնագրերի տրամադրման համար։ Բազմաթիվ գրասենյակներ ենք ունենալու թե՛ Երևանում, թե՛ մարզերում։ Երևանի 2 մոլերում ենք ունենալու նաև գրասենյակներ, որոնք նոր մշակույթ կբերեն հանրային ծառայությունների մատուցման տեսանկյունից։ Նոյեմբերի 1-ից այդ գրասենյակները պատշաճ գործարկման ենթական կլինեն»,- նշել է նա։
Նախարարը նաև տեղեկացրել է, որ նույնականացման քարտի տրամադրման համար սահմանվել է 5950 դրամ վճար, իսկ կենսաչափական անձնագի տրամադրման համար՝ 28 650 դրամ։