copy image url
Ներքին 51 րոպե առաջ - 17:44 09-09-2026

«Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Oragir.News-ը դիմել է «Պալլադիում հոլլ» ռեստորանային համալիրին՝ խնդրելով տրամադրել ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողության ծախսերի ՀԴՄ կտրոնը կամ վճարման հաշիվը:

Մենք փորձել ենք պարզել՝ բարձրաստիճան պաշտոնյան միջոցառման համար վճարել է կանխիկ, քարտով, թե՞ առհասարակ չի վճարել: Սակայն ռեստորանից մեր հարցմանը տվեցին կարճ ու կտրուկ պատասխան. «Մենք նման ինֆորմիացիա չենք ներկայացնում»:

Այսպիսով, ռեստորանային համալիրը հրաժարվում է թափանցիկություն ապահովել և հանրությանը ցույց տալ, թե ինչ միջոցներով է պետական պաշտոնյան կազմակերպում իր շքեղ հավաքույթները:

«Պալլադիում հոլլը» դարձել է Ալեն Սիմոնյանի սիրելի վայրը՝ անձնական միջոցառումների համար: Հենց այս սրահում է կազմակերպվել նրա և մոդել Անելյա Գուբրյանի հարսանեական արարողությունը, որին ներկա էր երկրի ողջ քաղաքական էլիտան՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Բացի այդ, ավելի վաղ՝ հենց նույն տարվա սկզբին, Ալեն Սիմոնյանն իր 46-ամյակի մեծ ու շքեղ ծննդյան տոնակատարությունը նույնպես անցկացրել էր հենց այս ռեստորանում:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ