Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿԳՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, ով ձերբակալվել էր երեկ, կալանավորվել է։
Վերջինս մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու մեջ։
Նրանից զատ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ ձերբակալվել են նաև մարզի մի շարք դպրոցների տնօրեններ, որոնցից մեկը ևս կալանավորվել է։
Հակակոռուպցիոն կոմիտեից «
Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախօրեին ձերբակալված անձանցից 3-ի, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետի և դպրոցի տնօրեններից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, ևս մեկի նկատմամբ՝ տնային կալանքը: Մնացած մեղադրյալների նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ:
Նշենք, որ Զազյանը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնում նշանակվել է դեռևս 2018 թվականի մարտի 30-ին և այդ պաշտոնը զբաղեցնում է ավելի քան ութ տարի։