copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 23:59 09-09-2026

Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը հրաշալի է եղել, և որ Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն։

«Եվ եթե Զելենսկին ցանկանում է համաձայնության գալ՝ դա շատ լավ կլինի»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ և ՌԴ նախագահները հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում քննարկել էին ամերիկացի ներկայացուցիչների այցի արդյունքները։