copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:16 06-07-2021

Ոչ մի քայլ Բելառուսի տարածքով. Լուկաշենկոն՝ ի պատասխան ԵՄ պատժամիջոցների

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ի պատասխան արևմտյան պատժամիջոցների, կառավարությանը հանձնարարել է ուշադրություն դարձնել երկրում օտարերկրյա ընկերությունների աշխատանքին, ինչպես նաև հանրապետության տարածքով բեռների տարանցմանը: Այս մասին հաղորդում է «ԲելՏա» պետական գործակալությունը:

«Առաջին՝ ոչ մի քայլ դեպի բելառուսական շուկա, երկրորդ՝ նաև ոչ մի քայլ Բելառուսի տարածքով: Հենց այդպես պետք է վարվել գերմանացիների հետ: Թող նրանք իրենց արտադրանքը Ֆինլանդիայի միջով մատակարարեն դեպի Չինաստան և Ռուսաստան: Կամ Ուկրաինայի միջով... թող գնան և մատակարարեն այնտեղ»,- ասել է Լուկաշենկոն: Պետության ղեկավարը նաև հայտնել է կառավարությանը, որ անհրաժեշտ է «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի նրանք զգան, թե ինչ է Բելառուսը»:

Լուկաշենկոն, սակայն, ընդգծել է, որ պետք է «այնպես անել, որպեսզի (պատժամիջոցների պատճառով) չտուժի բելառուս ժողովուրդը»:

«Կառավարության խնդիրն է նախատեսել գործուն միջոցներ կորուստները փոխհատուցելու և աշխատատեղերը պահպանելու համար»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
17:19 Դու ինձ սենց էլ ես ընդունում. բլոգեր Աննա Գրիգորյանը շնորհավորել է ամուսնու ծննդյան տարեդարձը
19:55 Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ