copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:41 13-05-2024

Քաղաքակիրթ աշխարհի լուռ համաձայնությամբ քայլ առ քայլ ԼՂ-ում ոչնչացվում է հայկական մշակութային հետքը

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հիմնահատակ ավերումն ադրբեջանական վանդալիզմի հերթական դրսևորումն է: Այս մասին նշված է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տարածած հայտարարության մեջ:

«2024 թվականի մայիսի 11-ին համացանցում տարածվեց արբանյակային լուսանկար, որտեղ հստակ երևում է, որ Ադրբեջանը հիմնովին ավերել է Բերձորի Սբ․ Համբարձման եկեղեցին։ Վանդալիզմի այս հերթական դրսևորումը սովորական երևույթ է այդ պետության համար, որի գերխնդիրներից մեկն է ոչնչացնել հայկական հետքը բռնազավթված տարածքներում։

Սա մշակութային ցեղասպանություն է, որը բնորոշվում է հետևյալ կերպ․ էթնո-կրոնական կամ կրոնական խմբի մշակութային արժեքների կանխամտածված անտեսում կամ ոչնչացում, որը ցեղասպանության հետ ասոցացվող գործողություններից է։ Նպատակն է ապացուցել, որ այդ խումբը երբևէ չի ապրել տվյալ տարածքում և չի ունեցել մշակութային ներկայություն»,- հայտարարել է Հիմնադրամը՝ հիշեցնելով, որ դեռևս 2022 թվականին Ադրբեջանի «Հուշարձանների պահպանության հասարակական կազմակերպությունը» հայտարարություն էր տարածել, որ նախաձեռնում են Բերձորի Սբ․ Համբարձման եկեղեցին վերածել մզկիթի։

«Կարևոր է փաստել, որ Ադրբեջանի պետական քաղաքականությունը՝ ի դեմս Ալիևի և իր ստեղծած բռնապետական ռեժիմի, բացահայտ հայտարարություն է տարածել, որ շարունակելու է վերջին երեսուն տարիների ընթացքում հայերի ստեղծած ժառանգությունը ոչնչացնել։ Դրա ամենավառ օրինակն էր 2021 թվականի մարտի 25-ին BBC լրատվականի կողմից տարածված լուսանկարը, որտեղ երևում է, որ Մեխակավանի Սբ․ Աստվածածին եկեղեցին (կառուցված 2013 թվականին) հիմնահատակ ավերված էր:

Այսպես, քաղաքակիրթ աշխարհի լուռ համաձայնությամբ քայլ առ քայլ Արցախի տարածքում ոչնչացվում է հայկական մշակութային հետքը։ Իսկ որ Ադրբեջանը ավարտին կհասցնի իր ծրագրած մշակութային ցեղասպանությունը, կասկած չի հարուցում։ Վկա են Նախիջևանում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող այլ տարածքներում տեղի ունեցածը»,- եզրափակվում է հայտարարությունը:

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը խստորեն դատապարտում է Ադրբեջան պետության կողմից վանդալիզմի հերթական գործողությունը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում