Արտաքին
Պուտինն անձամբ է ղեկավարում զորքերի գործողություններն Ուկրաինայում. Times
13:09 17-05-2022
Արևմտյան աղբյուրները կարծում են, որ հենց Պուտինի կողմից նման վերահսկողությունը կարող էր հանգեցնել Դոնբասում գրանցված ռազմական անհաջողություններին:
Կուրսկի մարզպետը հայտարարել է սահմանամերձ գյուղի գնդակոծման մասին
12:15 17-05-2022
Միջադեպի հետևանքով վնասվել է երեք առանձնատուն, դպրոցի շենքը և մեկ ավտոմեքենա։ Տուժածներ չկան։
Ֆրանսիայում կբացվի Կաննի 75-րդ կինոփառատոնը
11:15 17-05-2022
Որպես բացման ֆիլմ ընտրվել է Միշել Հազանավիչուսի «Վերջնական մոնտաժ» (Coup) ժապավենը։
Մարիուպոլի պաշտպանների փրկությունը սկսվել է, դրա համար ժամանակ կպահանջվի. Զելենսկի
09:48 17-05-2022
Ուկրաինացի զինվորականների, հետախուզության, բանակցային խմբի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի գործողությունների շնորհիվ մենք հույս ունենք, որ կհաջողվի փրկել մեր տղաների կյանքը. ասել է Զելենսկին։
ԵՄ-ն չի ճանաչի ՌԴ-ին միացած Ուկրաինայի տարածքի «ոչ մի կիլոմետր». Բորել
09:24 17-05-2022
ԵՄ ԱԳ նախարարները հավանություն են տվել Խաղաղության եվրոպական հիմնադրամից զենք գնելու համար Ուկրաինային ևս 500 մլն եվրո հատկացնելու որոշմանը:
Ուկրաինան հաստատել է «Ազովստալից» 264 զինվորականի տարհանումը
09:06 17-05-2022
Ցավոք, մենք «Ազովստալը» ռազմական ճանապարհով ապաշրջափակելու հնարավորություն չունենք, ասել է Ուկրաինայի ՊՆ ղեկավարի տեղակալ Աննա Մալյարը։
Ուկրաինացի վիրավոր զինվորներին ավտոբուսներով դուրս են բերում «Ազովստալից». Reuters
23:59 16-05-2022
Reuters-ը հայտնում է, որ «Ազովստալ» գործարանից դուրս է եկել 10 ավտոբուս՝ վիրավոր զինվորականներով, որոնք շաբաթներ շարունակ պաշտպանել են քաղաքի միակ հատվածը, որը չի վերահսկվում ռուսների կողմից:
Ֆրանսիայի պատմության մեջ երկրորդ անգամ երկրի կառավարությունը կին է գլխավորելու
22:59 16-05-2022
Մայիսի 16-ին նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի վարչապետ է նշանակել աշխատանքի նախկին նախարար Էլիզաբեթ Բորնին։ Երկրի պատմության մեջ երկրորդ անգամ կառավարությունը կին է գլխավորելու։
Թուրքիան չի աջակցի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը. Էրդողան
22:35 16-05-2022
Էրդողանի խոսքով, այդ երկրներից ոչ մեկը «հստակ դիրքորոշում չունի ահաբեկչության նկատմամբ»:
ԿԲ-ն ՌԴ բնակիչներին թույլ է տվել արտասահման փոխանցել ամսական մինչև 50 հազար դոլար
22:03 16-05-2022
Ապրիլի 1-ից հնարավոր էր փոխանցել ոչ ավելի, քան 10 հազար դոլար։
Ուկրաինայի հատուկ ծառայությունները մեկ տոննա ամոնիումի նիտրատով ֆուգաս են պայթեցրել. ՌԴ ՊՆ
21:35 16-05-2022
Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ-ում։
Վրաստանի պատրիարքարանը դատապարտել է պատրիարք Կիրիլի նամակը Հարավային Օսիայի նոր առաջնորդին
21:17 16-05-2022
Վրաստանի պատրիարքարանը մեկնաբանել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի շնորհավորական նամակը Հարավային Օսիայի ինքնահռչակ Հանրապետության ընտրված նախագահ Ալան Գագլոևին։
Շվեդիան մտադիր չէ միջուկային զենք տեղադրել իր տարածքում
21:09 16-05-2022
Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը երկուշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու երկրի մտադրության մասին։
ԱՄՆ-ում հարձակում գործած ահաբեկիչն Էրդողանի մասին սկանդալային հայտարարություն է արել
20:37 16-05-2022
Գենդրոնը 180 էջանոց մանիֆեստում ասել է, որ ցանկանում է սպանել որոշ բարձրաստիճան անձանց, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Շվեդիան և Ֆինլանդիան չեն ընդունել Անկարայի պահանջները
20:21 16-05-2022
Շվեդիան և Ֆինլանդիան չեն ընդունել Թուրքիայի պահանջները գյուլենական շարժման և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հետ կապ ունեցող 33 անձի արտահանձնելու վերաբերյալ։
ԱՄՆ-ն ևս 300 միլիոն դոլարի «Ջավելին» է պատվիրել, այդ թվում՝ Ուկրաինայի համար
20:16 16-05-2022
Նոր պայմանագրի մասին հայտարարել է ամերիկյան Lockheed Martin ընկերությունը:
Թուրքիայի Ազգային ժողովի նախագահը մեկնել է Բաքու
19:56 16-05-2022
Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:
Պատերազմի պատճառով 10 ուկրաինացիներից 9-ը կարող են հայտնվել աղքատության շեմին․ ՄԱԿ
19:37 16-05-2022
Եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը երկարաձգվի, դա կհանգեցնի նրան, որ 10 ուկրաինացիներից 9-ը կհայտնվեն աղքատության շեմին։
Ուկրաինացի վիրավոր զինծառայողները «Ազովստալից» կտեղափոխվեն ինքնահռչակ ԴԺՀ. ՌԴ ՊՆ
19:03 16-05-2022
ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ «Ազովստալում» արգելափակված ուկրաինացի զինվորականների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել վիրավորներին տարհանելու վերաբերյալ:
Շվեդիայի կառավարությունը ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշում է կայացրել
18:51 16-05-2022
Մայիսի 19-ին վարչապետ Մագդալենա Անդերսոնը Ստոկհոլմում խորհրդարանին հղած ուղերձում որոշումն անվանել է «պատմական փոփոխություն երկրի անվտանգային քաղաքականության մեջ»:
ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների ընդլայնումը կառաջացնի պատասխան արձագանք. Պուտինը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին
17:00 16-05-2022
Նրա խոսքով, դաշինքը դուրս է գալիս իր աշխարհագրական նշանակության շրջանակներից և փորձում է ոչ լավագույն կերպով ազդել այլ տարածաշրջանների վրա։
Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին կհանգեցնի տարածքային վեճի ՌԴ-ի հետ. Կրեմլ
15:59 16-05-2022
«Դա հսկայական-հսկայական ռիսկեր է բերում ամբողջ մայրցամաքի համար»,- ասել է Դմիտրի Պեսկովը:
Wildberries-ը Հայաստանում գործարկել է տեղական բիզնեսի կողմից ուղիղ վաճառք իրականացնելու մոդելը
15:50 16-05-2022
«Wildberries-ը Հայաստանում բացել է առաջին լոգիստիկ կենտրոնը:
Թուրքիան Եվրոպային առաջարկել է ռուսական գազի այլընտրանք
15:47 16-05-2022
Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Արևելյան Միջերկրականից գազ ուղարկել Եվրոպա։