copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:21 16-05-2022

Շվեդիան և Ֆինլանդիան չեն ընդունել Անկարայի պահանջները

Շվեդիան և Ֆինլանդիան չեն ընդունել Թուրքիայի պահանջները գյուլենական շարժման և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ կապ ունեցող 33 անձի արտահանձնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարարությունը, փոխանցում է Ermenihaber-ը։

Անկարան վերջին 5 տարում Ֆինլանդիայից պահանջել է արտահանձնել 12 (6 գյուլենական և 6 ՔԲԿ-ական), իսկ Շվեդիայից՝ 21 (10 գյուլենական և 11 ՔԲԿ-ական) անձի, որոնք, ըստ թուրքական կողմի՝ կապեր ունեն Թուրքիայում ահաբեկչական ճանաչված այդ կազմակերպությունների հետ։

33 անձի արտահանձման պահաջից որևէ մեկին դրական պատասխան չի տրվել։ 19-ն արդեն իսկ մերժվել են, 5-ը անպատասխան են թողնվել, իսկ 9-ի արտահանձման պահանջի հետ կապված գործընթացը շարունակվում է։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության համար Թուրքիան ևս պետք է համաձայնություն տա։ Ուրբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, սակայն, որ Շվեդիան և Ֆինլանդիան կարծես «ահաբեկչական կազմակերպությունների հյուրատուն» լինեն և ընդգծել է, որ ջերմ չեն նայում այդ երկրների անդամակցությանը դաշինքին։ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, իր հերթին, «Reuters»-ի հետ զրույցում շեշտել է, որ Անկարան Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության առջև դուռը չի փակել, բայց երկու երկրները պետք է հստակ քայլեր անեն ՔԲԿ-ի և Գյուլենական շարժման գործունեության դեմ։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել