copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:09 17-05-2022

Պուտինն անձամբ է ղեկավարում զորքերի գործողություններն Ուկրաինայում. Times

Times-ը, հղում անելով արևմտյան ռազմական աղբյուրներին, գրում է, որ ՌԴ նախագահ Պուտինն անձամբ է ցածր մակարդակի մարտավարական որոշումներ կայացնում, որոնք, սովորաբար, ընդամենը 700 ռուսաստանցի զինվորի հրամանատար հանդիսացող սպայի պատասխանատվության շրջանակում են։
Պուտինն ու Գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովը թելադրել են Ուկրաինայում իրենց ուժերի հիմնական տեղաշարժերը, պնդում է պարբերականի աղբյուրը։
«Մենք կարծում ենք, որ Պուտինն ու Գերասիմովը մասնակցում են մարտավարական որոշումների կայացմանն այն մակարդակում, որը մենք սովորաբար ակնկալում ենք գնդապետից կամ բրիգադի գեներալից»,- ասել է նա։
Ռազմական փորձագետը հավելել է, որ Գերասիմովն, ըստ ամենայնի, շարունակում է աշխատել՝ չնայած պնդումներին, որ նրան իբր հեռացրել են պաշտոնից ռազմական անհաջողություններից հետո։
Ռազմական փորձագետն իրավիճակը համեմատել է Amazon-ի սեփականատիրոջ հետ. «Ջեֆ Բեզոսը ծանրոցներ չի առաքում, նա ռազմավարական որոշումներ է կայացնում»։
Արևմտյան աղբյուրները կարծում են, որ հենց Պուտինի կողմից նման վերահսկողությունը կարող էր հանգեցնել Դոնբասում գրանցված ռազմական անհաջողություններին:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է

Ձեզ գուցե հետաքրքրի