Այսօր՝ հուլիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06:50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են «Honda» մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։
Օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է մոտոցիկլավարի մահը։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի և մոտոցիկլի սեփականատերերի, ավտոմեքենայի վարորդի և մոտոցիկլավարի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով մոտոցիկլն ու ավտոմեքենան տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Մանրամասները՝
սկզբնաղբյուրում: