copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:17 16-05-2022

Վրաստանի պատրիարքարանը դատապարտել է պատրիարք Կիրիլի նամակը Հարավային Օսիայի նոր առաջնորդին

Վրաստանի պատրիարքարանը մեկնաբանել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի շնորհավորական նամակը Հարավային Օսիայի ինքնահռչակ Հանրապետության ընտրված նախագահ Ալան Գագլոևին։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Հարավային Օսիայի գործող առաջնորդ Անատոլի Բիբիլովին հաղթած Գագլոևի երդմնակալությունը տեղի կունենա մայիսի 24-ին։

«Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի նամակը թյուրիմացության տեղիք է տալիս, քանի որ Ռուսական եկեղեցին ճանաչում է վրաց եկեղեցու իրավասությունը, այսպես կոչված, Հարավային Օսիայի տարածքում։ Վրացական եկեղեցին, վրացական պետությունը և միջազգային հանրությունը նույնպես ճանաչում են Վրաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները»,- ասված է Վրաստանի պատրիարքարանի հայտարարության մեջ։

ՎՈՒԵ-ում կարծում են, որ նման գործողությունները բացասաբար են անդրադառնում ուղղափառ եկեղեցիների հարաբերությունների վրա, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

«Ցավալի է, որ այսօր, երբ ամեն ջանք գործադրվում է ուղղափառ եկեղեցիների հարաբերություններն ամրապնդելու համար, ձեռնարկվում են այնպիսի քայլեր, որոնք բացասաբար են անդրադառնում ներկա իրավիճակի վրա և բարդացնում այն»,- հավելել է Պատրիարքարանը։
Շնորհավորական նամակի տեքստը մայիսի 13-ին հրապարակվել է Մոսկվայի պատրիարքարանի կայքում։ Պատրիարք Կիրիլը Գագլոևին մաղթել է «հոգևոր և ֆիզիկական ուժ, խաղաղություն և Աստծո առատաձեռն օգնություն Հարավային Օսիայի ժողովրդին սպասվող բարձր ծառայության մեջ»։ Ուղերձի հեղինակը նաև «լավ համագործակցության հույս է հայտնել կրոնական համայնքների և իշխանությունների միջև»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել