copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:00 16-05-2022

ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների ընդլայնումը կառաջացնի պատասխան արձագանք. Պուտինը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին

Ռուսաստանը խնդիրներ չունի Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ, իսկ ՆԱՏՕ-ին նրանց անդամակցությունը անմիջական սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համար: Այս մասին Մոսկվայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Գագաթնաժողովը հեռարձակում է «ՌԻԱ Նովոստին»։

«Սակայն ռազմական ենթակառուցվածքների ընդլայնումն այդ տարածքում (Ֆինլանդիայի և Շվեդիայի) անկասկած կառաջացնի մեր պատասխան արձագանքը։ Թե ինչպիսին այն կլինի, մենք կնայենք՝ ելնելով այն սպառնալիքներից, որոնք կստեղծվեն մեզ համար»,- ասել է նա։

Պուտինը կարծում է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը խնդիր է, որը արհեստականորեն է ստեղծվում ԱՄՆ արտաքին քաղաքական շահերից ելնելով։ Բացի դրանից, նրա խոսքով, դաշինքը դուրս է գալիս իր աշխարհագրական նշանակության շրջանակներից և փորձում է ոչ լավագույն կերպով ազդել այլ տարածաշրջանների վրա։

Ավելի վաղ Ֆինլանդիայի նախագահի հետ զրույցում Պուտինն ասել է, որ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «սխալ կլինի»։

Ռուսաստանի Դաշնության նախագահն իր ելույթի ժամանակ շոշափել է նաև Ուկրաինայի թեման: Ի թիվս այլոց՝ նա գագաթնաժողովի մասնակիցներին խոստացել է փակ ռեժիմով պատմել «հատուկ գործողության» ընթացքի մասին։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում