Երգիչ Գրիշա Ասատրյանը ինստագրամյան իր էջում նոր տեսանյութ է հրապարակել։
Երգիչը որոշել է հետ չմնալ համացանցային թրենդներից և յուրահատուկ ձևով նմանակել է վերջին շրջանում ինստագրամում ակտիվ տարածում գտած բլոգեր-օգտատերերից մեկին։ Գրիշան տարածել է հոլովակը՝ կից գրելով ընդամենը մեկ բառ. «Ախպորս»։
Տեսնելով եղբոր հաջողված նմանակումը՝ քույրը հանրային պահանջ է ներկայացրել Գրիշային՝ հումորով գրելով. «Պահանջում եմ քույրս տարբերակը»:
Գրիշա Ասատրյանն էլ երկար սպասեցնել չի տվել և քրոջ պահանջին պատասխանել է, որ պատրաստ է կատարել պատվերը, բայց որոշակի պայմանով. «Քարտի տվյալներ կտրամադրեմ պատվերի համար»,- կատակել է երգիչը։