copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:12 25-01-2022

Արցախի ԿԳՄՍ նախարարությունը միացել է Մարտունու տեխնոդպրոցի ստեղծման նախագծին

Արցախի կառավարությունը միացել է Արցախի «Մունք» տեխնոդպրոցը ստեղծելու նախագծին՝ այդ թվում ֆինանսական աջակցություն տրամադրեով։

Արցախում Տեխնոդպրոցը կրթական նախագիծ է ՏՏ ոլորտում, որն իրականացվում է «Ես» կրթական հիմնադրամի կողմից։ Նպատակը երեխաներին որակյալ տեխնիկական գիտելիքներ տալն է, ինչը նրանց համար զարգացման հեռանկարներ կստեղծի իրենց իսկ բնակավայրերում և ճանապարհ կբացի դեպի ՏՏ շուկա։

Նախագծի հեղինակը մաթեմատիկոս և ծրագրավորող Աշոտ Ավանեսյանն է, որը Ստեփանակերտում ուսման և Երևանում աշխատանքի երկար տարիներից հետո վերադարձել է հարազատ գյուղ և մշակել է Տեխնոդպրոցի գաղափարը։ Գաղափարի իրականացման համար անհրաժեշտ է շուրջ 68 մլն դրամ։

«Մարտունու տեխնոդպրոցը Մարտունի քաղաքի և ենթաշրջանի գյուղերի տեխնոլոգիական ապագան է։ Տեխնոդպրոցի ստեղծմամբ մենք տեխնոլոգիական կրթությունը դնելու ենք որակական նոր հիմքերի վրա։ ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը սատար է կանգնում այս բացառիկ նախագծի իրականացմանը՝ կրկնապատկելով մինչև 14 միլիոն դրամ արված ցանկացած ներդրում։ Մարտունու տեխնոդպրոցը մեր կրթական հաղթաթուղթն է»,- ասում է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը։

Նշենք, որ շարժական լաբորատորիաների հետ մեկտեղ ապագայում ստեղծվելու է մեծ տեխնոլոգիական դպրոց։ Շենքն ունենալու է երեք կահավորված սրահ, մեկ ընդհանուր աշխատանքային սենյակ և սանհանգույց։ Նախագծի շրջանակում Հաղորտիի գյուղապետարանը տրամադրել է համայնքապետարանի շենքը։ Վերանորոգումից հետո այն կկարողանա ընդունել 100 երիտասարդ, իսկ նախագծի շահառուների թիվը կհասնի 280։ Հետագա հինգ տարվա
ընթացքում պատրաստվելու է շուրջ 270 նոր ՏՏ մասնագետ, ինչը միայն աշխատավարձի տեսքով
երկիր կբերի շուրջ 1 մլրդ դրամ, ինչպես նաև կսկսի գործել ավելի քան 10 ՏՏ ընկերություն։

«Այս կրթական ծրագրերը մշակվել էին դեռ 2017 թ-ին, որպեսզի ուղղակի մի քիչ ակտիվացնենք Արցախի գյուղերի կյանքը, երեխաների և դեռահասների կրթության մեջ փոփոխություններ անենք, բայց ամենակարևորը՝ արդիականացնենք կրթության ոլորտը։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մենք ուղղակի համակարգիչներով շրջում էինք գյուղերով։ Այնուհետ այս գաղափարի շուրջ միավորվեցին ՏՏ ոլորտի ավելի քան 30 մասնագետներ։ Հիմա մեր ուսանողական նախաձեռնությունը դարձել է մեծ տարածաշրջանային նախագիծ, որին միացել է և Արցախի
կառավարությունը»,- ասում է «Ես» կրթական հիմնադրամի տնօրեն Աշոտ Ավանեսյանը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
10:43 Ռուսական հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Լվովի բնակելի շենքերում. կան վիրավորներ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել