Այսօր՝ հուլիսի 30-ին, ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր հունգարական «Դեբրեցենին»։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր հունգարական թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Երևանում կայացած հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով։
Այսպիսով, «Փյունիկը» երկու հանդիպումների արդյունքով դիմակայությունում զիջեց հունգարական թիմին և ավարտեց եվրագավաթային մրցելույթներն այս մրցաշրջանում։