Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:38 11-10-2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, «ՀայՓոստ»-ի հետ համատեղ, իրականացնում է ձեռագիր նամակ գրելու մրցույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, «ՀայՓոստ»-ի հետ համատեղ, իրականացնում է ձեռագիր նամակ գրելու մրցույթ Փոստի միջազգային օրվա շրջանակում:

Մրցույթն անցկացվում է 9-րդ և 10-րդ դասարանցիների համար, և նպատակն է դպրոցահասակների շրջանում խթանել, արդիականացնել նամակ գրելու մշակույթը, նպաստել համայնքներում մշակութային ժառանգության (նյութական և ոչ նյութական) պահպանությանը, դրա նկատմամբ հարգանքի և գնահատանքի ձևավորմանը, ճանաչելիության բարձրացմանը, ավանդույթների փոխանցմանը: Մրցութային փուլը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին, ավարտը՝ հոկտեմբերի 25-ին:

Մրցույթն անցկացվում է հետևյալ թեմաների շրջանակում՝ ըստ աշակերտի նախընտրության․

1.նյութական մշակութային ժառանգություն (պատմաճարտարապետական հուշարձաններ` եկեղեցիներ, վանքեր, ամրոցներ, մատուռներ, սրբատեղիներ, խաչքարեր և այլն),

2.ոչ նյութական մշակութային ժառանգություն (ժողովրդական ստեղծագործություն` երգարվեստ, պարարվեստ, արհեստներ, հավատալիքներ, ազգային ավանդական սովորույթներ, լեզու, բանահյուսություն, բարբառներ և խոսվածքներ, տոներ, ծեuեր և այլն),

3.իմ ընտանիքի ավանդույթը:

Մրցույթի վերջնարդյունքները կամփոփվեն նոյեմբերին ԿԳՄՍ նախարարության և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել