14 տարեկան Վահե Ապիկյանը հայտնաբերվել է։ Նախօրեից որոնվող Վահե Ապիկյանը գտնվել է Գողթի անտառային տարածքներից։ Երեխայի վիճակը լավ է։
«Ժամը 14։45-ի սահմաններում ոստիկաններն ու քաղաքացիները Գառնիում հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող, 2012թ. ծնված Վահե Ապիկյանին։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է ՆԳՆ-ի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Հիշեցնենք՝ երեկվանից փնտրվում էր 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ. Սարգիս եկեղեցում։
Ուրարակիր Թովմաս Առաքելյանը հայտնել էր, որ երեկ առավոտյան Վահեն դուրս է եկել տանից առանց որևէ մեկին տեղյակ պահելու և չի վերցրել որևէ իր՝ բացի եկեղեցական համազգեստից, անհետացել է՝ գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում դառնալ ճգնավոր: