Գիտեք՝ ես գիտեմ, որ էսօրվա իրավիճակը կապված ԵԱՏՄ շուկայի Ռուսական շուկայի հետ շատերը ճգնաժամ են համարում, ես համարում եմ հնարավորություն, որովհետև էլ չեն կարա գան, ասեն՝ լավ էլի։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
2018 թվից տասնյակ անգամներ լավ էլի, էս արձակուրդները թող անցնեն, սեպտեմբերին կանդրադառնանք էլի, հազի՜վ նորմալ վիճակում է, եկեք՝ չանդրադառնանք։ Շատ լավ։ Դե արձակուրդները գալիս են, հետո ԱԺ, հարցուպատասխան, մի քիչ ներվայնանալ, մոռանալ, բան անել, մեկ էլ հոպ, գալիս ա Նոր տարին։ Դե լավ Նոր տարին, մարդիկ առևտուր են անում, եկեք բան չանենք, ու տենց… հետո գալիս են նորից արձակուրդները»։
Վարչապետը նշեց, որ պետք է աջակցել որքան պետք է բոլոր ոլորտներին, բայց դա պետք է ուղղված լինի զարգացմանը։ Աջակցության արդյունքում մարդիկ նույն կետի վրա չպիտի մնան, պետք է առաջ գնան։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ մեկնարկել է ՀՀ կառավարության նիստը։