Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ինչ վիճակ ա, ոնց որ գոմ լինի։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին։
«Ժողովրդից անազնիվ ճանապարհներով միլիարդներ են տարել, հիմա եկել են, ասում են՝ բարեգործություն։ Իրենք բավարար չափով հարկված չեն։ Զորամասի վրա ավել հոսանքի փող են գրել, հիմա ասում են՝ բանակի համար էս ենք արել։ Բանակից հոսանք չգողանայիք։ Լուրերով նայում եմ, վերևից կադրեր են ցույց տալիս «Արարատցեմենտ» գործարանի։ Դուք տեսե՞լ եք էդ կադրերը։ Էս 21-րդ դարի գործարա՞ն ա։ Միլիարդներ են տարել։ Ես դռոնի կադրերը չունեի։ 2 տարի առաջ գործարանի մոտով մի անգամ անցել եմ, պարոն Ծառուկյանին ասել եմ՝ ամոթ ա, մուտքը էդ ի՞նչ վիճակում ա, ոնց որ գոմ ըլնի։ Գոնե կարա՞ք, էդ մուտքի հատվածը 2 կոպեկ փող դնեք, կարգի բերեք»,- ասաց Փաշինյանը։