ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է դատարան՝ պահանջելով չեղյալ համարել գրող Էլիզաբեթ Ջին Քերոլի դեմ հարուցված զրպարտության գործով սահմանված 83.3 միլիոն դոլարի փոխհատուցման պահանջը։
Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հավելելով, որ 2019 թվականին Քերոլը Թրամփին մեղադրել էր սեռական ոտնձգության մեջ։
Քաղաքական գործիչը հերքել էր մեղադրանքները՝ պնդելով, որ անձամբ չի ճանաչում գրողին, իսկ նրա պատմությունն անվանել էր փողի և հայտնիության համար հորինված սուտ։
Դրանից հետո Էլիզաբեթ Ջին Քերոլը զրպարտության հայցով դիմել էր դատարան և շահել գործը։