ԼՐԱՀՈՍ
«Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ի նարկոլոգը դուրս է գրել և վաճառել հոգեմետ դեղեր. Դատախազություն
16:42 13-04-2022
Հետագայում որոշումներ են կայացվել նրանցից 4-ի նկատմամբ գործուն զղջալու՝ ոչ արդարացնող, իսկ 1-ի նկատմամբ՝ հանցակազմի բացակայության արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։
Սա երկար գործընթաց է. Հուլուսի Աքարը՝ ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու մասին
16:38 13-04-2022
«Թեև նշված նամակում որոշ դրական տարրեր կան, բայց պետք է զգուշավոր լինել։ Սա երկար գործընթաց է, և մեր ցանկությունն այն է, որ այն դրական ավարտ ունենա»,- ասել է նա։
Կիևից և Մոսկվայից հակասական տեղեկություններ են հաղորդվում Մարիուպոլում ծովային հետևակի ճակատագրի մասին
16:19 13-04-2022
Ռուսաստանի ՊՆ-ն հաղորդել է, որ 1026 ուկրաինացի զինվորներ Մարիուպոլում գերի են հանձնվել։
2021 թվականին ի սկզբանե կանխատեսվում էր 3,2% տնտեսական աճ, բայց մենք տարին փակեցինք 5,7% տնտեսական աճով. Թունյան
16:13 13-04-2022
Կապիտալ ծախսերի ցուցանիշն ավելի կարևոր է, քան տնտեսական ցուցանիշը։
Արցախի հարցում Հայաստանի համառությունը չի ընկալվում միջազգային հանրության կողմից, և կարող է արդեն Հայաստանի համար անվտանգային լուրջ խնդիրների բերել
16:13 13-04-2022
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը շտապում է ավարտին հասցնել իր և իր պատվիրատուների կողմից սկսած հակազգային նախագիծը, և դրանով ամրագրել իր իշխանությունը։
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ևս 206 քաղաքացիների և ձեռնարկությունների նկատմամբ
15:49 13-04-2022
Պատժամիջոցների ցուցակում է նաև ԱՖԿ «Սիստեմա»-ի բաժնետոմսերի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը:
Պատգամավորների՝ Արցախ մուտք գործելու սահմանափակումը մինչ այս պահը չի վերացվել. «Հայաստան» դաշինք
15:39 13-04-2022
Այս վարքագիծն ու իրավիճակը, ի թիվս այլնի, ինքնին հակասում է Հայաստան-Արցախ կապի անխափանության հանձնառությանը: Ստեղծված իրավիճակն ակնհայտորեն անընդունելի է։
Ապահովել ենք մասնագետների հոսքը դեպի մարզեր. Ավանեսյան
15:38 13-04-2022
Կառավարությունն արել է համակարգային բարեփոխումներ՝ համակարգի, սարքավորումների մասով։
Թուրքիան ՌԴ-ին մեղադրել է Ուկրաինայում «անհայտ ծագման թունավոր նյութ» օգտագործելու համար
15:21 13-04-2022
Նշվում էր, որ այդ նյութը իբր բաց է թողնվել անօդաչու թռչող սարքերի միջոցով:
Պատերազմի բացառման համար ՀՀ-ն՝ մասնավորապես իշխանությունը, պետք է հրաժարվեր իր պայքարից. Պապոյան
14:47 13-04-2022
Արտահերթ ընտրությունները ցույց տվեցին, որ հետագայում չպետք է լինի նոր ներքաղաքական լարվածության աղբյուր. դրանք առաջին հերթին պետք է դառնան ներքաղաքական խնդիրները լուծելու միջոց։
Փոխհրաձգություն՝ Ղրղզստան-Տաջիկստան սահմանին
14:46 13-04-2022
Բիշքեկը պնդում է, որ պատճառը Տաջիկստանի զինծառայողների ներխուժումն է Ղրղզստանի տարածք՝ 20 մետր խորությամբ։
Փոխվարչապետը ներկայացնում է կառավարության 2021 թվականի ծրագրի կատարողականը
14:24 13-04-2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց 2021 թվականի ծրագրի կատարողականը՝ անդրադառնալով նաև Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակին։
Պենտագոնը ծրագրում է Կիև ուղարկել ուղղաթիռներ և ամենագնացներ
14:19 13-04-2022
Կիևին տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթը կարող է գնահատվել 750 մլն դոլար:
«Դեդո-բաբո»-ի արձանի մոտ ՌԴ դրոշով «Z» տառն են պատկերել
14:02 13-04-2022
Արցախում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում, Արցախի խորհրդանիշ «Դեդո-բաբո»-ի արձանի հարակից տարածքում պատկերվել է «Z» տառը։
Ռուսական հատուկ ռազմական գործողության մեջ ներգրավված ուժերի հրամանատար է նշանակվել Ալեքսանդր Դվորնիկովը. BBC
13:59 13-04-2022
Ըստ արևմտյան զինվորականների և հետախուզության տվյալների, ռուսական «հատուկ ռազմական գործողության» մեջ ներգրավված ուժերի հրամանատար է նշանակվել Ալեքսանդր Դվորնիկովը:
Փաշինյանը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին վերաբերող որոշում է ստորագրել
13:45 13-04-2022
Արզումանյանի «Մամա» երգի հաղթանակից հետո էր: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պատմության ամենահաջողակ երկրներից մեկն է՝ 14 անգամ մասնակցել է և միշտ տեղ է զբաղեցրել լավագույն տասնյակում:
Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է Աջափնյակ վարչական շրջանի նոր ղեկավարին
13:38 13-04-2022
Միայն համակարգային փոփոխությունների արդյունքում է հնարավոր բնակիչներին որակյալ ծառայություններ մատուցել ու ապահովել քաղաքի կայուն զարգացումը։
«Ռուսաստանը ցեղասպանություն է իրականացնում Ուկրաինայում». Ջո Բայդեն
13:27 13-04-2022
«Ես դա ցեղասպանություն անվանեցի, քանի որ ավելի ակնհայտ է դառնում, որ Պուտինը փորձում է ոչնչացնել ուկրաինացի լինելու հնարավորությունը: Դրա ապացույցներն ավելի ու ավելի են շատանում»,- ասել է Բայդենը:
ՀՀ նախագահն ու Հայաստանում Իտալիայի դեսպանն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս վիճակին
13:21 13-04-2022
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս վիճակին:
Արցախի «Դեդո-բաբո» հուշարձանի մոտ պատկերել են Ռուսաստանի դրոշից պատրաստված Z տառը
13:14 13-04-2022
Ստեփանակերտում «Պապիկ-տատիկ» («Դեդո-բաբո») հուշարձանի մոտ պատկերվել է Z տառը։
Ուկրաինայում 20 լրագրող է զոհվել
13:06 13-04-2022
Արդեն տևական ժամանակ է կապի դուրս չեն գալիս ևս մի քանի լրագրողներ, սակայն նրանց ճակատագրի վերաբերյալ ստույգ տվյալներ դեռևս չկան։
Ո՞վ կարող է երաշխավորել, որ խաղաղության պայմանագիրը հաջորդ օրը չի խախտվի
13:00 13-04-2022
Այս խրամատները պահելն, իրոք, բավարար է, քանի դեռ ՀՀ-ն չի հավակնում տարածաշրջանային լուրջ տեղ-դիրք գրավել ձևավորվող նոր աշխարհակարգում։
Ելենա Զելենսկայան ասել է, որ ամսից ավելի է` չի տեսել ամուսնուն
13:00 13-04-2022
«Վլադիմիրն ու նրա թիմը ապրում են նախագահի գրասենյակում։ Ես և մեր երեխաները չենք կարող այնտեղ մնալ, դա շատ վտանգավոր է», ասել է նա:
Թուրքիայի հայ համայնքում խորանում է անհանգստությունը՝ կապված հիմնադրամների ընտրությունների նոր կանոնակարգի հետ
12:44 13-04-2022
Ակտիվանում են խոսակցությունները, որ նոր կարգավորմամբ հայ համայնքին պատկանող Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամում գործադիր խորհրդի ընտրություններ չեն անցկացվելու կամ էլ դրանք հետաձգվելու են:
Ընդունելի չէ Ղարաբաղի որոշ շերտերի վարքագիծը, նման մարդիկ չպիտի տեղ գտնեն Ղարաբաղի կառավարության կազմում․ Վիգեն Խաչատրյան
12:40 13-04-2022
Ես ուզում եմ հրապարակային դրա մասին խոսել․ ինձ համար՝ որպես պատգամավորի, հայ քաղաքացու, Հայաստանի քաղաքացու, ընդունելի չէ Ղարաբաղի որոշ շերտերի վարքագիծը՝ կապված Հայաստանի և Ղարաբաղի ապագայի հետ։
Չկա որևէ երաշխիք, որ մեզ կհաջողվի տարածաշրջանում խաղաղություն հաստատել․ Նիկոլ Փաշինյան
12:29 13-04-2022
Պատճառ համար 1․ մեր ժողովուրդը կարող է ասել, որ դա մեզ համար ընդունելի չէ։
Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի նախագահները Կիև են մեկնել գնացքով
12:18 13-04-2022
«Միասին մինչև հաղթանակ»,- Twitter-ում գրել է Լիտվայի նախագահը։
Ղարաբաղի հարցը օգտագործվել է իշխանության հասնելու և այն պահելու համար. Փաշինյան
12:17 13-04-2022
Հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք վարել են պայթյունը հետաձգելու քաղաքականություն։
Խաղաղապահների ներկայությունը Արցախում պետք է լինի անժամկետ. Արայիկ Հարությունյան
12:14 13-04-2022
Քննարկվել են աշխարհաքաղաքական վերջին զարգացումները և այդ համատեքստում Արցախում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը, անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրները։
Մինչև Նիկոլը Շուշին, Հադրութը, Թալիշը, Մատաղիսը չէին անցնելու Ադրբեջանի վերահսկողության տակ
12:07 13-04-2022
Կապիտուլյանտն ԱԺ -ում ասում է՝ չեմ ընդունում, որ հանձնել եմ հողեր, ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ՝ չհանձնելու մեջ։
Ուկրաինան Օդեսայում ռուսական 10 նավ է ձերբակալել և մտադիր է ազգայնացնել դրանք
12:03 13-04-2022
Ութ չոր բեռնանավերի և երկու լցանավերի սեփականատերերին կասկածում են իրենց գույքի իրական արժեքը թաքցնելու մեջ:
ՀԱՊԿ-ի արձագանքը Սոթք-Խոզնավար հատվածում Ադրբեջանի ներխուժմանը ձախողում է Կազմակերպության համար. Փաշինյան
11:47 13-04-2022
Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ներկա գտնվել Սոթք-Խոզնավար հատվածում՝ իրական սպառնալիքներ ստեղծելով Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:
«Աերոֆլոտ»-ի նախկին թոփ-մենեջերը ռուսաստանցի գործարարներին կոչ է արել սաբոտաժի ենթարկել պատերազմին աջակցող գործարքներն ու պայմանագրերը
11:32 13-04-2022
ՌԴ գործարար համայնքի ներկայացուցիչները պետք է գիտակցեն իրենց դերը նախագահ Պուտինի գործողություններին աջակցելու գործում՝ նախքան «Մոսկվայի ռազմական հանցագործությունների մեղսակից» դառնալը, ասել է Պանովը:
Մեզ հարկավոր են մտածողության նոր բանաձևեր. Փաշինյան
11:30 13-04-2022
Փաշինյանն ասաց, որ այսօր մենք գտնվում ենք ՀՀ երրորդ հանրապետության ամենախաչմերուկային կետում, որի վրա հայոց պետականությունը գտնվել է ոչ մեկ անգամ։
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 20 նոր դեպք
11:29 13-04-2022
Մեկ օրում կատարվել է 2540 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք, առողջացել է 22 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:
Կենտրոն վարչական շրջանի մի հատվածի գազամատակարարումը կդադարեցվի
11:25 13-04-2022
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ խնդրելով պահպանել անվտանգության կանոնները: