copy image url
Ներքին 2 ժամ առաջ - 15:30 13-07-2026

Այդ տղամարդը հետապնդում էր ինձ . բռնության ենթարկված հայուհու սենսացիոն տեսանյութը ցնցել է համանցանցը

Ռուսաստանում բնակվող հայ բլոգեր Թերեզան, ով համանցանցում ավելի քան 1 միլիոն հետևորդ ունի, արդեն օրեր շարունակ գտնվում է հանրության ուշադրության և բուռն քննարկումների կենտրոնում:

Օրերս իր նկատմամբ բռնություն գործադրած տղամարդու մասնակցությամբ սկանդալային տեսանյութ հրապարակած բլոգերը հայտնվել է թիրախում. նրան մեղադրում են բաց հագուստի և շանտաժի մեջ:

Թերեզան նոր հոլովակով պատասխանել է հանրությանը և բացահայտել եղելությունը:

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Թերեզան տեսանկարահանել ու համանցանցում էր տարածել մի տղամարդու տեսանյութ, ով բռնություն էր գործադրել իր նկատմամբ՝ ծանոթության առաջարկը մերժելու պատճառով:

Հրապարակումից հետո, օգտատերերը սկսել են Թերեզային մեղադրել կատարվածի մեջ: Համանցանցում կարծիքներ հնչեցին, թե բլոգերի բաց հագուստն ու պահվածքն են հանդիսացել միջադեպի հիմնական պատճառը:

Ավելին՝ շատերը պնդում էին, թե Թերեզան փորձել է շանտաժի ենթարկել երիտասարդին, ինչն էլ հունից հանել է վերջինիս և դրդել ագրեսիվ գործողությունների: Արձագանքելով իր հասցեին հնչող մեղադրանքներին՝ 1 միլիոնանոց լսարան ունեցող հայուհին նոր պարզաբանող հոլովակ է հրապարակել, որտեղ կտրուկ հերքել է շանտաժի մասին բոլոր խոսակցությունները. «Նման բան չկա: Այդ տղամարդը սկզբում ընդամենը ցանկացել է ծանոթանալ, սակայն այն բանից հետո, երբ ես մերժել եմ նրան, նա չի հանդարտվել: Նա սկսել է գաղտնի հետապնդել ինձ, և հենց այդ հետապնդումների արդյունքում էլ տեղի է ունեցել այս, աղմկահարույց դեպքը»,- պատմել է Թերեզան:

Տեսանյութի վերջում բլոգերն անդրադարձել է նաև իր հայրենակիցներին՝ նշելով, որ տեղի ունեցածը չի ընդհանրացնում ողջ ազգի հետ, սակայն ցավով է արձանագրում փաստերը. «Հայերը շատ լավ մարդիկ են, սակայն, ցավոք, նմաններն էլ կան, ովքեր պարզապես չեն հարգում աղջկան ու կնոջը»,- եզրափակել է Թերեզան:

Օգտատերերի մի մասը պահանջում է իրավապահների միջամտությունը՝ հետապնդող տղամարդուն պատասխանատվության ենթարկելու համար:


Ձեզ գուցե հետաքրքրի