Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:06 13-04-2022

Ուկրաինայում 20 լրագրող է զոհվել

Ուկրաինայում փետրվարի 24-ից՝ ռուսական ներխուժման սկզբից ի վեր առնվազն 20 լրագրող է սպանվել, հաղորդում է Ուկրաինայի լրագրողների ազգային միությունը։

Միությունը հրապարակել է այն լրագրողների անունները, որոնց զոհվելու փաստը հաստատել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։

Արդեն տևական ժամանակ է կապի դուրս չեն գալիս ևս մի քանի լրագրողներ, սակայն նրանց ճակատագրի վերաբերյալ ստույգ տվյալներ դեռևս չկան։