copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:40 13-04-2022

Ընդունելի չէ Ղարաբաղի որոշ շերտերի վարքագիծը, նման մարդիկ չպիտի տեղ գտնեն Ղարաբաղի կառավարության կազմում․ Վիգեն Խաչատրյան

Ազգային ժողովում ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանը հրապարակավ Արցախի կառավարության մի մասին այսօր մեղադրեց Արցախի և Հայաստանի անվտանգության դեմ գործելու մեջ։ Ի դեպ, Խաչատրյանը դա ասաց Փաշինյանի խոսքին արձագանքելու ժամանակ․

«Ես ուզում եմ հրապարակային դրա մասին խոսել․ ինձ համար՝ որպես պատգամավորի, հայ քաղաքացու, Հայաստանի քաղաքացու, ընդունելի չէ Ղարաբաղի որոշ շերտերի վարքագիծը՝ կապված Հայաստանի և Ղարաբաղի ապագայի հետ, և ես ուզում եմ հնչեցնել, որ նման մարդիկ չպիտի տեղ գտնեն Ղարաբաղի կառավարության կազմում, որոնք վտանգում են և՛ Ղարաբաղի հայությանը, և՛ Հայաստանի Հանրապետությանը։ Ես հասկանում եմ, որ մենք հարգանքով ենք վերաբերվում Ղարաբաղի ժողովրդին, որ մեր մի մասն է, բայց Ղարաբաղի կառավարության կազմում հայտնվում են մարդիկ, որոնք Աստծու ամեն օր վտանգում են Ղարաբաղն ու Հայաստանը։ Սա, իմիջիայլոց, ես ասեմ, չեմ կարծում, որ Ձեր պարտականությունն է, կուզենայի այս առիթը օգտագործեմ և հնչեցնեմ դա։ Այդքանը, շնորհակալություն»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը, որի այս աղմկահարույց դիտարկմանը Փաշինյանը որևէ արձագանք չտվեց՝ հավանաբար շարժվելով «լռությունը համաձայնության նշան է» սկզբունքով։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում