Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:46 13-04-2022

Փոխհրաձգություն՝ Ղրղզստան-Տաջիկստան սահմանին

Ղրղզստան-Տաջիկստան սահմանին՝ Դոստուկ գյուղի շրջանում, երեքշաբթի երեկոյան սահմանապահների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն։ Բիշքեկը պնդում է, որ պատճառը Տաջիկստանի զինծառայողների ներխուժումն է Ղրղզստանի տարածք՝ 20 մետր խորությամբ։

Հաղորդվում է, որ ղրղզ սահմանապահները նախազգուշական կրակ են բացել: Ի պատասխան՝ տաջիկ զինվորականները հրաձգություն են սկսել։ Փոխհրաձգությունն ավարտվել է երկու երկրների ներկայացուցիչների բանակցություններից հետո։

Ավելի ուշ հրաձգությունը կրկնվել է։ Այն տևել է մոտ կես ժամ։ Տաջիկ սահմանապահները ականանետներ են կիրառել:

Որոշ ժամանակ անց ղրղզական կողմը հայտնել է, որ Դուշանբեն զորքեր է կուտակում միջադեպի վայր։ Մոտակա գյուղերի բնակիչները լքել են իրենց տները։ Ավելի ուշ Բիշքեկը հաղորդել է, որ կողմերը կարգավորել են հակամարտությունը և պայմանավորվել սահմանից ուժերը դուրս բերելու հարցում։

Փոխհրաձգության ժամանակ վիրավորում են ստացել ղրղզ ու տաջիկ զինծառայողներ։

Տաջիկստանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել տեղի ունեցածը։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան