Արտաքին 4 տարի առաջ - 12:18 13-04-2022

Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի նախագահները Կիև են մեկնել գնացքով

Լեհաստանի, Լիտվայի, Էստոնիայի և Լատվիայի նախագահները գտնվում են Ուկրաինայի տարածքում և Կիևում կհանդիպեն Վլադիմիր Զելենսկիի հետ։ Ինչպես կարելի է եզրակացնել լրատվամիջոցներում և սոցցանցերում հրապարակված լուսանկարներից, նրանք Կիև են մեկնել ուկրաինական գնացքով։
Անջեյ Դուդան, Գիտանաս Նաուսեդան, Էգիլս Լևիտսը և Ալար Կարիսը կհանդիպեն Զելենսկիի հետ՝ նրան «քաղաքական և ռազմական աջակցության խոսքեր» փոխանցելու համար»,- գրել է Նաուսեդան Twitter-ում։
«Միասին մինչև հաղթանակ»,- հավելել է Լիտվայի նախագահը։
Հավանաբար սա այն այցն է, որին պետք է մասնակցեր նաև Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Ավելի վաղ նա ասել էր, որ Դուդան իրեն առաջարկել է Արևելյան Եվրոպայի առաջնորդների հետ միասին մեկնել Ուկրաինա՝ եվրոպական համերաշխությունն ի ցույց դնելու համար, սակայն, Շտայնմայերի խոսքերով, «Կիևում դա չեն ցանկացել»։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է