Հնդիկ գիտնականները հայտնաբերել են մարդու կղանքը կենսաածխի վերածելու և այն բետոնի արտադրության մեջ օգտագործելու եղանակ։
Ինչպես հայտնում է Science Alert-ը փորձարկումների համաձայն՝ ստացված նյութը կարող է բետոնի ամրությունը բարձրացնել մինչև 42%-ով։
Մշակման նպատակներից է նաև ցեմենտի օգտագործման նվազեցումը, ինչը կարող է օգնել կրճատել շինարարության շրջակա միջավայրի վրա ազդեցությունը։
Նոր նյութը դեռևս հետագա փորձարկումների փուլում է։ Գիտնականները կարծում են, որ ապագայում այն կարող է կիրառվել շինարարության ոլորտում։