Վեդիում դեռահաս քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ մեղադրվող տղամարդկանց կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով,
News.am-ին հայտնել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
Փաստաբանը նշել է, որ քրեական վարույթը նախաքննության ավարտական փուլում է:
Հիշեցնենք, որ կալանավորված Արթուր Երեմյանը՝ 58, Դավիթ Այնազյանը՝ 65 տարեկան է։
Ավելի վաղ դատախազությունից հայտնել էին, որ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)։