copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:45 13-04-2024

Վահան Քերոբյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով. պաշտպան

ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է վերջինիս պաշտպան Տիգրան Եգորյանը։

Փաստաբանը նշել է, որ հնարավոր բոլոր սահմանափակումները կիրառվում են, Քերոբյանին նույնիսկ չեն թույլատրում բժշկական ծառայություններ ստանալ։

«Ըստ երկարաձգման միջնորդության և դատարանի որոշման հաշվի չեն առնվել մեր ներկայացրած հիմնավորումները, Վ․ Քերոբյանի անձնական և ընտանեկան դրությունն ու հանգամանքները։ Անտեսվեցին ՀՀ ում և միջազգային շրջանակում ճանաչված և հեղինակավոր 45 գործիչների անձնական երաշխավորությունները, ինչպես նաև գրավի կիրառման հնարավորությունը»,- նշել է Եգորյանը։

Նշենք, որ Վահան Քերոբյանը մեղադրվում է «Սիներջի»-ի գործով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։ Նախկին նախարարն իրեն ներկայացված մեղադրանքը չի ընդունում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը