Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 10:28 28-02-2026

Ադրբեջանի ցեղասպան վարքագիծը մինչև հիմա չի փոխվել․ հպարտանում են իրենց արածով. Տիգրան Աբրահամյան

38 տարի առաջ՝ փետրվարի 27–29-ը, Սումգայիթ քաղաքում ադրբեջանցիները ջարդ կազմակերպեցին հայերի նկատմամբ, ինչի հետևանքով ոչ միայն մեծաթիվ զոհեր եղան, այլև հարյուրավոր մարդիկ խոշտանգվեցին, բռնաբարվեցին և ծանր կտտանքների ենթարկվեցին. մի քանի տասնյակ հազար հայեր ստիպված լքեցին իրենց տներն ու բնակավայրերը։ Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանական վայրագությունները համակարգված բնույթ էին կրում՝ կազմակերպված խմբեր, զինված հրոսակներ, հայերի բնակարանային հասցեներ և այլն։

Ադրբեջանի ցեղասպան վարքագիծը մինչև հիմա չի փոխվել։ Ավելին՝ ադրբեջանցիները հպարտանում են իրենց արածով և պարբերաբար սպառնում, որ, եթե կարիքը լինի, նույն կերպ կվարվեն։

Սրան ի պատասխան՝ փաշինյանական ռեժիմը փակել է ոչ միայն արցախյան էջը, այլև չտեսնելու, չլսելու է տալիս պատմական ոճիրը՝ համակերպվելով ադրբեջանական հանցանքների և ատելության դրսևորումների հետ, ինչը հղի է կրկնությամբ ու առավել սարսափելի իրադարձություններով»,-գրել է Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ